Երեխա Սպազմոֆիլիա` նորածինների և վաղ մանկական տարիքի
Ռախիտի հետ ախտաբանորեն կապված համախտանիշ է, որը զարգանում է հիպոկալցիեմիայի հետևանքով։ Արյան մեջ կալցիումի պարունակությունը պակասում է, իսկ թթվահիմնային հավասարակշռությունը թեքվում է գերհիմնայնության (ալկալոզի) կող մը։ Պետք է նկատի ունենալ, որ սպազմոֆիլիայի ժամանակ կալցիումի քանակն արյան մեջ կարող է լինել նորմալ, բայց կարող է և պակասած լինել (իոնացված ֆրակցիաների քանակը)։
Հիպոկալցեմիա հաճախ առաջանում է ռախիտի ապաքինման շրջանում, երբ կալցիումն ինտենսիվ մասնակցում է ոսկրացման պրոցեսին։ Այդ իսկ պատճառով սպազմոֆիլիան հաճախ դիտվում է գարնանը, երբ սկսվում են արևոտ օրերը։
Սակայն սպազմոֆիլիան կարող է առաջանալ և կալցիումի փոխանակության խանգարման հետ կապված այլ պատճառներից, մասնավորապես հարվահանագեղձի առաջնային դիսֆունկցիայից։ Այդպիսի դեպքերում ճիշտ կլինի խոսել հիպոպարաթիրեոզի մասին։ Սպազմոֆիլիան պետք է դիտել որպես ռախիտի զարգացման փուլերից կամ արտահայտություններից մեկը։
Սպազմոֆիլիայի կլինիկական ախտանիշները կապված են հիպոկալցեմիայի հետ, որն, ինչպես հայտնի է, կարող է ցնցումների պատճառ լինել։
Տարբերում են ակնհայտ և թաքնված սպազմոֆիլիա։ Առաջին ձևի ամենահաճախ դրսևորումը լարինգոսպազմն է։ Վերջինս սովորաբար արտահայտվում է լացի ժամանակ ձայնալարերի սպազմով։ Երեխան ներշնչման ժամանակ սկսում է արձակել «աքլորային» ձայներ, առաջանում է կապտուկ։ Լարինգոսպազմի նոպան տևում է մի քանի վայրկյան և անցնում է։
Ավելի հազվադեպ է նկատվում կարպոպեդալ սպազմը,  որն արտահայտվում է ծայրանդամների մկանների կարկամային վիճակով («մանկաբարձի ձեռք»)։  Երկարատև սպազմից ձեռքի և ոտքի թաթերի շրջանում կարող են առաջանալ այտուցներ։
 Սպազմոֆիլիան կարող է արտահայտվել նաև ընդհանուր  կլոնիկ ցնցումներով։ Նոպան սովորաբար սկսվում է դեմքի մկաններից և տարածվում է մարմնի  ամբողջ մկանային համակարգի վրա։ Երեխան կապտում է, կորցնում գիտակցությունը, ջերմությունը  բարձրանում է։ Հազվադեպ կարող է առաջանալ սրտամկանի կարկամում և հանկարծակի մահ։
Թաքնված սպազմոֆիլիան որոշվում է մկանների  բարձրացած գրգռականությունը հայտնաբերող հատուկ փորձերով.
 Խվոստեկի ախտանիշ՝ fossa canina -ի շրջանում  մատով խփելիս առաջանում է նույն կողմի կոպերի, ռնգերի և բերանի անկյան մկանների վայրկյանական  կծկում։
Տրուսոյի ախտանիշ՝ sulcus biciptalis-ի շրջանի սեղմումը առաջ է բերում ձեռքի թաթի մկանների կծկում՝ «մանկաբարձի ձեռքի» ձևով։
Էրբի ախտանիշ՝ մկանը թույլ է, էլեկտրական հոսանքով (5 մա-ից պակաս) գրգռելով առաջանում է կծկում, մինչդեռ առողջ երեխայի մոտ այդ ուժի հոսանքը նման ռեակցիա չի առաջացնում։
Մասլովի ախտանիշ՝ երեխայի մաշկի թեթև ծակումն առաջ է բերում շնչառության կարճատև կանգ, որը հատկապես լավ է երևում շնչական շարժումների գրառման ժամանակ։
Լարինգոսպազմի ժամանակ անհրաժեշտ է երեխայի լեզուն դուրս քաշել, դեմքին սառը ջուր ցանել, կատարել սրտի շրջանի մերսում։
Ցնցումների շրջանում անհրաժեշտ է սննդում սահմանափակել կովի կաթի քանակությունը։ Պետք է նշանակել բանջարեղենային խյուսեր և մրգահյութեր։
Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան
 Տեղեկատվություն. med-practic.com
 
         
    
         
		 
        
        
	ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                 Ժողովրդական դեղամիջոցներ Ժողովրդական դեղամիջոցներ
- 
            
                                 Հղիություն. 4-րդ ամիս Հղիություն. 4-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 7-րդ ամիս Հղիություն. 7-րդ ամիս
- 
            
                                 Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- 
            
                                 «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց
- 
            
                                 Հղիություն. 6-րդ ամիս Հղիություն. 6-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 2-րդ ամիս Հղիություն. 2-րդ ամիս
- 
            
                                 Ամուսնական առաջին գիշերը Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- 
            
                                 Ընկերության մասին Ընկերության մասին
- 
            
                                 Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- 
            
                                 Ինչպես ազատվել անցանկալի մազերից Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- 
            
                                 Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- 
            
                                 Դդում Դդում
- 
            
                                 Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- 
            
                                 Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ) Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)
- 
            
                                 Սեռական գրգռում Սեռական գրգռում
- 
            
                                 Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- 
            
                                 Հղիություն. 1-ին ամիս Հղիություն. 1-ին ամիս
- 
            
                                 Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L. Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- 
            
                                Չիչխանի օգտակար հատկությունները 
- 
            
                                 Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր) Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- 
            
                                 Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- 
            
                                 Դիմակներ` մազերի համար Դիմակներ` մազերի համար
- 
            
                                 Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- 
            
                                 Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- 
            
                                 Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- 
            
                                 Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք) Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)
- 
            
                                 Ընտրություն ըստ հորոսկոպի Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- 
            
                                 Հղիությունը և նախապատրաստվելը դրան Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- 
            
                                 Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- 
            
                                 Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- 
            
                                 Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- 
            
                                 Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների) Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- 
            
                                 Էկզեմայի տեսակները և բուժումը Էկզեմայի տեսակները և բուժումը
- 
            
                                 Իրիդիոսքրինինգ Իրիդիոսքրինինգ
- 
            
                                 ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- 
            
                                 Գամմա-դանակը նշտարի փոխարեն Գամմա-դանակը նշտարի փոխարեն







 
             
             
             
             
        







 Գիտական բժշկություն
Գիտական բժշկություն Հիվանդություններ
Հիվանդություններ Ավանդական բժշկություն
Ավանդական բժշկություն Առողջ ապրելակերպ
Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա
Կոսմետոլոգիա Բժշկական իրավունք
Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր
Ալգորիթմեր, թեստեր Թվեր, փաստեր, դեպքեր
Թվեր, փաստեր, դեպքեր Պատմական խրոնիկա
Պատմական խրոնիկա Աֆորիզմներ
Աֆորիզմներ Կարիերային սանդուղքով
Կարիերային սանդուղքով Երեխա
Երեխա Կին
Կին Տղամարդ
Տղամարդ Ռեյթինգային համակարգ
Ռեյթինգային համակարգ 
     
     
    